«Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային դասընթաց-շրջայց՝ նվիրված ԻԻՀ իսլամական հեղափոխության 40-ամյակին

2018-12-12

 ԻԻՀ Ղոմ քաղաքի կրոնների և դավանանքների համալսարանը ԻԻՀ մշակութային կազմակերպությունների հետ համատեղ 2019 թվականի հունվարի 28-ից մինչև փետրվարի 6-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի, ինչպես նաև կրոնի և մշակույթի ոլորտի գիտնականների համար կազմակերպում է «Ճանաչել ժամանակակից Իրանը» խորագրով մշակութային դասընթաց-շրջայց՝ նվիրված ԻԻՀ իսլամական հեղափոխության 40 ամյակին: 
Միջոցառման պայմանների, վճարների, դիմում հայտերի ներկայացման ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և urd.ac.ir կայքէջից: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։