Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Արենիի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-11-19

ՀՀ Վայոց ձորի մարզի «Արենիի միջնակարգ  դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող հավակնորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթի  հավակնորդների  փաստաթղթերն ընդունվում են 2018թ. նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 13-ը ներառյալ. ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Արենիի միջնակարգ դպրոցում, գ. Արենի 3-րդ փողոց, շենք 40, 0281-6-05-11, 098-30-43-41:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 24-ին ժամը 15:00-ին, Արենիի միջնակարգ դպրոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։