Մագիստրոսական դասընթացներ ԿԳՆ քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների համար
2016-09-24
Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր ներքոնշյալ ուղղություններով և առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կամ նախարարության ենթակայության տակ գործող կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերեն լեզվի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl: paper based 575/internet based 89-90 or IELTS 6.5 or CAE (А or B) or equivalent qualifications) քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների համար.
The Executive MBA has 6 tracks:
- MBA in General Management;
- MBA in Marketing;
- MBA in Finance;
- MBA in Logistics;
- MBA in Healthcare Management;
- ΜΒΑ in Human Resources Management.
Դասընթացները կազմակերպվելու են երկու տարի յուրաքանչյուր ամիս մեկ անգամ ուրբաթ (օրվա երկրորդ կես), շաբաթ և կիրակի օրերին: Ուսումնառության ընթացքում կկազմակերպվեն նաև ուսուցողական այցեր Շեֆֆիլդի համալսարան (ՄԹ) և Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ (Հունաստան):
Երևանում ուսման վարձը հոգում է Շեֆֆիլդի համալսարանի ղեկավարությունը, այցերի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է մասնակիցը:
Ցանկացողները մինչև ս.թ. հոկտեմբերի 6-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին պետք է ներկայացնեն դիպլոմի, լեզվի իմացությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենները և աշխատանքի վայրից տեղեկանքը (դիմողը պետք է ունենա առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ):