«Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով սեմինար
2018-11-09
2018 թվականի նոյեմբերի 14-ին` ժամը 10:00-14:00-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակում (հասցե՝ Երևան, Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա սեմինար` «Աշխարհատեղեկատվական համակարգը Հայաստանի դպրոցներում» խորագրով: Սեմինարին կարող են մասնակցել ՀՀ ուսումնական հաստատությունների ուսուցիչները: Իրենց մասնակցությունը հաստատելու համար՝ ուսուցիչները պետք է նախապես գրանցվել http://www.kardes.xyz/web/gisday/ հղմամբ: