Թարգմանությունների աջակցման ծրագիր

2016-09-24

ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունը տեղեկացնում է  2016թ. Programa Sur Թարգմանությունների աջակցման ծրագրի  մասին: Այս տարվա համար նախատեսված է դրամաշնորհ 137 նոր ստեղծագործությունների համար:

Programa Sur ծրագիրը ստեղծվել է 2009թ. նպատակ հետապնդելով աշխարհում խթանել արգենտինյան մտքի և գրերի տարածումը` արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված ստեղծագործությունները ցանկացած պահանջվող լեզու թարգմանելու դրամաշնորհների միջոցով:

Դիմումի տարբեր լեզուներով կանոնակարգերին ու ձևերին, ինչպես նաև Programa Sur ծրագրի պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով http://programa-sur.mrecic.gov.ar  կայքէջը: 

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը և հրապարակված կլինեն մինչև 2017թ. նոյեմբերի 30-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։