Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված ուսհաստատությունների ծրագրերի ցուցադրություն

2018-11-08

Նոյեմբերի 10-ին, ժամը 13.00-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի կունենա մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ: 
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյան և այլ անձինք:
Միջոցառման ընթացքում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և «Բեռլին», «Վիկտորիա Պլազա» հյուրանոցների, ինչպես նաև Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի  միջև կկնքվեն համագործակցության հուշագրեր:

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` նոյեմբերի 10-ին, ժամը 10.30-ին Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված Կառավարական 2-րդ մասնաշենքից: Լրատվամիջոցներն իրենց մասնակցությունը կարող են հավաստել մինչև նոյեմբերի 9-ը, ժամը 10.00-ն` զանգահարելով ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն՝ 010-52-73-43, 093 70-77-16 հեռախոսահամարներով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։