Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամը աշխատանքի է հրավիրում փորձառու հոգեբանի

2018-11-06

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
Աշխատանքի սկիզբը՝ նոյեմբերի 10, 2018 թ.
Աշխատանքի տևողությունը՝ մինչև նոյեմբերի 30, 2019 թ.
Պայմանագրի տեսակը՝ ծառայությունների մատուցում
Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 10, 2018
Աշխատանքի նկարագրություն

Որպես բազմամասնագիտական թիմի անդամ` հոգեբանը  ծրագրի ղեկավարի վերահսկողության ներքո պետք է իրականացնի անմիջական աշխատանքներ վարքային խնդիրներ ունեցող երեխաների և վերջիններիս ծնողների հետ, նա պետք է կարողանա մասնավորապես.
-իրականացնել աշակերտների, աշխատակիցների և ծնողների հետ ուսումնական գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ անհատական խորհրդատվական աշխատանքներ,
- իրականացնել հոգեբանական խնդիրների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, բացահայտել ռիսկային խմբերը և խնդիրները,
-աշակերտների, աշխատակիցների և ծնողների հետ հոգեբանական թեմաների շուրջ բազմաբնույթ աշխատանքներ իրականցնել,
-իրականացնել դպրոցի աշխատակիցների և ծնողների հետ արդյունավետ համագործակցություն,
-աջակցություն ցուցաբերել դպրոց-ընտանիք-համայնք կապի ամրապնդման գործում, 
- ուսումնական հաստատությունում աշխատանքներ տանել սովորողների հոգեկան առողջության և անձի կայացման ու զարգացման ուղղությամբ.
- աջակցել ուսումնական հաստատությունում բարենպաստ հոգեբանական մթնոլորտի և սովորողների զարգացման համար լիարժեք պայմանների ստեղծմանը.
- դիտարկել, բացահայտել և կանխել անձի հոգեկան գործընթացների, վիճակների դժվարությունները և շեղումները.
-հայտնաբերել երեխայի անձի կայացումը դժվարացնող, խոչընդոտող պայմանները, խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնել սովորողին, մանկավարժներին, ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին)՝ սովորողի հոգեկան առողջության հետ կապված խնդիրների լուծմանը, հոգեբանական խնդիրների (այդ թվում` հուզակամային) հաղթահարմանը.
-սովորողների անհատական առանձնահատկությունների, հակումների, նրանց ներուժի բացահայտման նպատակով իրականացնել հոգեբանամանկավարժական ուսումնասիրություն և դիտարկում` ուսումնառության ամբողջ ընթացքում և տարիքային յուրաքանչյուր փուլում.
- ուսումնասիրել  սովորողի ցածր առաջադիմության, կարգապահական խախտումների, սոցիալապես ակտիվ անձի ձևավորմանը խոչընդոտող, միջանձնային հարաբերություններում առաջացած խնդիրների հոգեբանական պատճառները և կազմակերպել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ.
- ուսուցչի և սոցիալական մանկավարժի հետ միասին, ըստ անհրաժեշտության, մշակել անձի սոցիալականացմանն ուղղված կարիքների հաղթահարման միջոցառումներ (ծրագիր)՝ հաշվի առնելով սովորողի անհատական և սեռատարիքային առանձնահատկությունները.
- մասնակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման պլանների մշակման և դրանց իրականացման գործընթացին.
-հոգեբանական խորհրդատվությամբ աջակցել ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին), մանկավարժներին և կրթական գործընթացի այլ մասնակիցներին սովորողների զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերում, ինչպես նաև տալ անհրաժեշտ տեղեկատվություն երեխայի զարգացման համար լիարժեք պայմանների (այդ թվում՝ առանձնահատուկ) ստեղծման վերաբերյալ.
- ուսումնական հաստատության ղեկավարներին և աշխատողներին խորհուրդներ տալ սովորողների, մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրազեկության բարձրացման և հոգեբանության գործնական կիրառության ուղղությամբ.
- մասնակցել սովորողների անհատական զարգացման պլանների մշակմանը.
-աշխատանքային գործունեության տարբեր ուղղությունների կարգավորման համար վարել համապատասխան փաստաթղթեր.
-իրականացված աշխատանքների համար ներկայացնել հաշվետվություն ուսումնական հաստատության ղեկավարությանը.
- ապահովել սովորողների առողջության և անվտանգության պահպանումը կրթական ամբողջ գործընթացում:
Պահանջվող որակավորումներ
• բարձրագույն կրթություն՝  հոգեբանի մասնագիտությամբ
• երեխաների հետ աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ
• անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու կարողություն
• գործընկերների և ծնողների հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ
• համակարգչային հմտություններ
Ցանկացողները կարող են դիմել` հետևյալ էլեկտրոնային հասցեին ուղարկելով ինքնակենսագրականները info@ffad.am 
Խնդրում ենք էլ․ նամակի «Subject» տողում նշել պաշտոնի անվանումը:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։