«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքներ
2018-11-06
Նոյեմբերի 7-ին, ժամը 11.00-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և Մեդիամաքս մեդիա-ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը կներկայացնեն «Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ 2018թ. հոկտեմբեր ամսվա համար:
«Բուհերի օնլայն մեդիա վարկանիշը» ուսումնասիրությունն իրականացվում է Մեդիամաքսին պատկանող ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման MaxMonitor համակարգի միջոցով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով: