Պարսկերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ

2018-11-05

Իրանի Իսլամական Հանրապետության Սաադի հիմնադրամը 2019 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի առաջին կեսը կազմակերպում է պարսկերեն լեզվի վերապատրաստման դասընթացներ պարսկերեն լեզու և գրականություն ուսումնասիրող, ինչպես նաև այլ հարակից մասնագիտություններով սովորող ուսանողների համար: 
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հիմնադրամի պաշտոնական կայքէջում (www.sflc.ir) մինչև 2018 թվականի նոյեմբերի 21-ը: 
Դասընթացին մասնակցության  պայմանների, ծախսերի, ժամանակացույցի, ինչպես նաև ծրագրերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։