«Թևեր տուր քո մտահղացումներին» (Fly Your Ideas- FYI) 6-րդ մրցույթ

2018-11-05

«Airbus» ընկերությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն  համատեղ կազմակերպում են «Թևեր տուր քո մտահղացումներին» (Fly Your Ideas- FYI) 6-րդ մրցույթը: Մրցույթը խրախուսում է ուսանողներին` հանդես գալու ավիացիայի ապագա զարգացմանն ուղղված նորարար, շրջակա միջավայրի համար անվնաս լուծումներ պարունակող մտահղացումներով: 
Մրցույթին կարող են մասնակցել  ցանկացած ոլորտի և ուսման մակարդակում գտնվող ուսանողներից բաղկացած 3-5 հոգանոց խմբեր. գրանցման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 16-ն է: 
Մրցույթը բաղկացած է երեք փուլից. առաջին փուլում ուսանողներն իրենց մտահղացումները ներկայացնում են առցանց, իսկ երկրորդ և երրորդ փուլերում նրանք հնարավորություն են ստանում աշխատել «Airbus» ընկերության փորձագետների հետ` այդպիսով ձևավորելով  թիմային աշխատանքի, ծրագրերի կառավարման և հաղորդակցման հմտություններ: Ավարտական փուլը կկայանա 2019 թ. մայիս-հունիսին, երբ ընտրված լավագույն թիմերը «Airbus»-ի հետ համատեղ կաշխատեն իրենց գաղափարների վիզուալացման և փորձարկման ուղղությամբ` «Airbus»-ի և ոլորտի այլ փորձագետների գնահատմանը ներկայացնելու համար: 
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է  https://www.airbus-fyi.com/  հղմամբ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։