Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կհանձնվի ՀՀ կառավարությանը
2018-10-26
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 15 դպրոցում (հասցե՝ Եսայան 34/1) տեղի կունենա Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից ՀՀ կառավարությանը հանձնելու պաշտոնական արարողությունը։ Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ։
Միջոցառման մաս կկազմի նաև շրջայցը վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցում և ճաշարանում, ինչպես նաև` դպրոցական երեխաների հետ դպրոցական ճաշը: