Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» աշնանային բաց ճամբար
2018-10-25
«Մխիթար Սեբաստւսցի» կրթահամալիրում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպվում Է «Բարեկամություն 2018» մանկավարժական նորարարության ամենամյա աշնանային բաց ճամբարը` Երևանում և արտագնա՝ նախաձեռնողների հրավերով։
ճամբարը որոշված Է կրթահամալիրի ուսումնական օրացույցով, ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող 2018թ. աշխատանքներով, կազմակերպվում Է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։ ճամբարի մասնակիցները հանրակրթության կազմակերպման խնդիրներով, նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներն են, կրթության գործի կազմակերպիչները։ ճամբարի մասնակցության համար անհրաժեշտ Է լրացնել առցանց հայտը։
Երևանյան ճամբարի մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից։ ճամբարի մանրամասն ծրագրին, աշխատակարգին, լուսաբանմանը կարող եք հետևել ճամբարի բլոգում՝ friendshipcampblog.wordpress.com, mskh.am-ում մասնակիցների ուսումնական բլոգներում։