Հայաստանի և Գերմանիայի պատվիրակությունները կայցելեն Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ
2018-10-17
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարի տեղակալ Արիանե Հիլդեբրանդտը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ Կորպորատիվ զարգացման վարչության պետը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կայցելեն Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, որտեղ մեկնարկել է գերմանական դուալ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պիլոտավորման գործընթացը:
Հյուրերը շրջայց կկատարեն քոլեջում՝ ծանոթանալու դուալ համակարգի ներդրման գործընթացին, որը քոլեջում պիլոտավորվում է երկու նոր մասնագիտացումների գծով՝ «Ռոբոտաշինություն» և «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում»: