Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-10-15
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, հասցե՝ գ. Մարտունի, Մ. Հերացի 10, հեռ.՝ 098-76-08-52: