Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
2018-10-09
Հոկտեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, (ք. Երևան, Գ.Լուսավորչի 6) տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2017-2018 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՖՀՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի և Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ: Միջոցառմանը հրավիրված է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը: