ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ էլեկտրոնային կրթական ռեսուրսներ ձեռք բերելու վերաբերյալ
2018-09-07
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) «Մեկ երեխա – մեկ համակարգիչ» ծրագրի շրջանակում Վայոց Ձորի մարզի հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրում է ԱրմԹաբ պլանշետներ: Պլանշետների վրա տեղադրվելու են էլեկտրոնային կրթական ռեսուրսներ (ԷԿՌ) և հղումներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում սովորողների և ուսուցիչների կողմից ուսումնական գործընթացում կիրառելու համար:
Հիմնադրամը մեկ տարվա օգտագործման իրավունքով ձեռք է բերում էլեկտրոնային ռեսուրսներ, որոնք պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
1.ունենան հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տարրական դասարաններում օգտագործման երաշխավորում,
2.առցանց աշխատեն Windwos օպերացիոն համակարգով,
3.ունենան ռեսուրսների ակտիվացման և օգտագործման հնարավորություն,
4.ունենան ռեսուրսների օգտագործման ուսուցչի ձեռնարկ,
5.ունենան մուտքի հնարավորություն պլանշետի անհատական համարով,
6.ունենան անհատական համար ունեցող պլանշետով օգտագործելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն:
Վերը նշված պահանջներին բավարարող ռեսուրսների առկայության դեպքում խնդրում եմ Ձեզ մինչև սույն թվականի սեպտեմբերի 18-ը հիմնադրամին ներկայացնել գնառաջարկ (ք. Երևան, Ռոստոմի 29/164, հեռ.՝ (010)575643, էլ. հասցե՝ info@dshh.am, լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ամեն աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը): Գնառաջարկը ներառում է տեղեկատվություն էլ. ռեսուրսի անվան և միավոր գնի (ՀՀ դրամով, ներառյալ հարկերը) մասին: Քանակից կախված՝ միավոր գնի փոփոխման մասին տրված տեղեկատվությունը նույնպես համարվում է գնառաջարկ:
Գնառաջարկին կից ներկայացնել
•հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության տարրական դասարաններում օգտագործման երաշխավորությունը,
•ռեսուրսի օգտագործման ուսուցչի ձեռնարկի կրկնօրինակը կամ էլեկտրոնային հղումը:
Նշված պայմաններին չբավարարող գնառաջարկը հետ է վերադարձվում գնառաջարկ ներկայացնողին:
ԱրմԹաբ պլանշետի տեխնիկական բնութագիրը կցվում է:
Համագործակցության ակնկալիքով՝
Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ