Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Ամրակիցի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-09-06

ՀՀ Լոռու մարզի «Ամրակիցի  միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  մինչև  2018թ. հոկտեմբերի 12-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ,  կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Ամրակիցի  միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ խորհրդին, հասցե` Լոռու մարզ, գ.Ամրակից, 2-րդ փողոց, շենք 12:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին՝ Ամրակիցի  միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 0256-2-6-44-68, 095-01-68-59 հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։