Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-09-05

ՀՀ Տավուշի մարզի «Ջուջևանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ) աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել 2018թ.սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Տավուշի մարզի Ջուջևանի միջնակարգ դպրոցում Հասցե` գ.Ջուջևան, 3-րդ փողոց, շենք 25:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին՝ Ջուջևանի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահրել 094-90-10-40 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։