Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր
2018-09-03
Սեպտեմբերի 4-ին ժամը 14.00-ին Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում ստեղծարար ձեռնարկատիրական կրթության և ստեղծարար ոլորտի զարգացման «Ստեղծարար Միտք («Creative Spark») ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցության վերաբերյալ փոխըմռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագիրը ստորագրելու են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը: