Հավաստարգման փաստաթղթերի ընդունելություն

2018-08-31

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման  իրավունքի՝  հավաստագրի հավակնորդների  փաստաթղթերի  ընդունելության վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ հավակնորդների փաստաթղթերն կընդունվեն 2018թ.սեպտեմբերի 3-ի սեպտեմբերի 21-ը ներառյալ, ժամը 10:00-ից 13:00-ը  /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։