Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր (չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթաց
2018-08-23
Վարչապետի աշխատակազմը շարունակում է Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան նոր (չորրորդ) գործողությունների ծրագրի մշակման գործընթացը:
Նոր հանձնառությունների հավաքագրման նպատակով Վարչապետի աշխատակազմը շարունակում է հավաքագրել առաջարկություններ ՀՀ կառավարաման մարմիններից, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիներից:
Քաղաքացիների առավել լայն շրջանակ ներգրավելու համար հանձնառությունների հավաքագրման ժամկետը երկարացվել է մինչև ս.թ. սեպտեմբեր ամիսը և քաղաքացիների առավել լայն շրջանակ ներգրավելու համար ստեղծվել է նոր առցանց գործիք՝ (https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQvT43B9xhm1B8p52bSNNOFAC5zEz0E3zgAx6_crf_cIPuSg/viewform):
Առաջարկություններն ու դիտարկումներն (առկայության դեպքում) ներկայացնել վերոնշյալ էլեկտրոնային հասցեով: