Մրցույթ ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-08-02

ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ.օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցում, ք. Դիլիջան, Կամո 131/6: 
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոցում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 0268-2-62-74, 055-32-36-45 հեռախոսահամարին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։