Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի պաշտոնական բացում

2018-08-01

Oգոստոսի 2-ին, ժամը 12:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (հասնցե` Աբովյան-2) տեղի կունենա Համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովի պաշտոնական բացումը: Ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբաբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։