Թափուր պաշտոնի մրցույթ
2018-07-27
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնի համար
- Միջազգային համագործակցության և հանրային կապերի պատասխանատու
Մրցույթի հայտարարման ամսաթիվը՝ 28.07.2018թ
Դիմելու ժամկետը՝ 06.07.2018թ. ժամը 15։00
Դիմելու վայր՝ ք Երևան, Արշակունյաց 9/5, 2-րդ հարկ, 6-րդ սենյակ
Մեկնարկի ամսաթիվը՝ 10.07.2018թ.
Վայրը՝ Երևան, Հայաստան
Տևողությունը՝ մինչև 31.12.2018թ., երկարաձգելու հնարավորությամբ
Կազմակերպության մեջ կարգավիճակը՝ հաշվետու է «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենին, սերտորեն համագործակցելու է հիմնադրամի մյուս աշխատակիցների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների հետ։
Աշխատանքային պարտականությունները
- հասարակության հետ կապերի ռազմավարության և գործողությունների պլանի մշակում
- գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում
- դրամահավաքային (fundraising) ռազմավարության մշակում, իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար նոր դոնորների ներգրավում
- տեղեկատվական նյութերի պատրաստում, իրագործվող ծրագրերի մասին տեղեկությունների տարածում, կայքի վարում
- «Դպրոցական սնունդ» ծրագրի կորպորատիվ ինքնության, ինչպես նաև դպրոցական սննդի ազգային ծրագրի աջակցման համար տեղեկատվական նյութերի ստեղծում
- տարբեր լսարանների համար միջոցառումների, սեմինարների և ներկայացումների կազմակերպում՝ ուղղված դպրոցական և առողջ սննդի կարևորության բարձրացմանը
- Գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության ապահովում
- Դպրոցական սննդի ոլորտում առաջավոր միջազգային փորձի ուսումնասիրություն և լավագույն փորձի ներդրման ուղղությամբ առաջարկությունների մշակում
Կրթությունը
Բարձրագույն կրթություն լրագրության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության կամ հարակից ոլորտներում:
Աշխտանքային փորձը
Առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ հաղորդակցության և/կամ լրագրության ոլորտում, միջազգային կազմակերպություններում աշխատանքի փորձը խրախուսվում է և հաշվի կառնվի:
Լեզուները
Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն: