Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
2018-07-25
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. օգոստոսի 3-ից մինչև սեպտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր, ժամը 9:00-15:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում, գ. Մեծ Մասրիկ, փ.4, ն. 5, թիվ 4 /տարրական դպրոցի շենք/: Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 098-80-87-80 հեռախոսահամարով: