Կրթաթոշակային ծրագիր /Հունաստան/
2018-07-03
Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կրթության և մշակույթի հարցերով E1 տնօրինությունը 2018-2019 ուսումնական տարվա համար ՀՀ քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ՝ Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Ցանկացողները մինչև ս.թ. հուլիսի 25-ը պետք է կից ներկայացվող հայտագրերի լրացված տարբերակները և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանություն` տեղեկացնելով ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժնին (+37410 56 23 64):