Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպություն/

2018-07-03

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված /ՀՀ ԿԳ նախարարի 20.06.2018թ, հմ. 625-Ա/2 հրաման/ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական   հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Է. Պողոսյան),
2) 3x4 չափսի երկու լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) անձնագրի պատճենը,
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7)Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:

Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 65 000 դրամ:
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են  2018 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 8-ը ներառյալ` կազմակերպության գրասենյակում: Դասընթացները կսկսվեն ոչ ուշ, քան օգոստոսի 14-ը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094) 884484, (055)442222,  (091)‭ 239949‬ հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեով
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548  կայքից: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։