Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմած և դրական եզրակացություն ստացած քաղաքացիների անվանացուցակներ
2018-06-27
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար դիմած և դրական եզրակացություն ստացած քաղաքացիների անվանացուցակները
Ծանուցում.- Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար մինչև 2018 թվականի հուլիսի 14-ը կրթության և գիտության նախարարություն ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը՝ ի լրումն գնահատման եզրակացություն ստանալու համար նախկինում ներկայացված դիմումի.
1. Անձնագրի պատճենը.
2. Ավարտական փաստաթղթի պատճենը.
3. Տեղեկանք բուհից՝ ուսումնառության ժամկետի վերաբերյալ (ավարտման ժամկետը՝ հստակ ամսաթվով).
4. Կցագրման վկայականի պատճենը