Արայիկ Հարությունյանը կհանդիպի ուսուցիչների հետ

2018-06-22

Հունիսի 25-ին, ժամը 13.00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում /հասցե՝ Մ. Բաղրամյան 40, «Ալեք և Մարի Մանուկյան» սրահ/ տեղի կունենա ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը «Տեխնոլոգիա» առարկայի ավելի քան 130 ուսուցիչների հետ, որոնք մասնակցել են «Տեխնոլոգիա»» առարկայում ինտեգրվող Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի վերապատրաստման դասընթացներին  և իրականացրել այդ ծրագրի փորձարկումը: Հանդիպումը կազմակերպվում է վերոհիշյալ ծրագիրն ամփոփելու և փորձարկման արդյունքները ներկայացնելու նպատակով:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։