Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-06-11

ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա)դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ)Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ)հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ)տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե)հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ)աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել  մինչև  2018թ. հուլիսի 13-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց» ՊՈԱԿ խորհրդին:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հուլիսի  24-ին, ժամը 13:00-ին՝ Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցում, ք. Վանաձոր, Տարոն 4, Զեյթունի 5:
Տեղեկությունների համար զանգահրել 0322-6-19-81 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։