Մագիստրոսական կրթաթոշակ՝ Նանկինի աուդիտի համալսարանում
2018-06-05
ՉԺՀ կառավարությունը աուդիտական կրթաթոշակային ծրագրի շրջանակներում 2018-19 ուսումնական տարվա համար տրամադրում է Նանկինի աուդիտի համալսարանում կազմակերպվող մագիստրոսական մեկ կրթաթոշակ (Chinese Government Scholarship – Auditing Masters Program): Ուսման ժամկետը երկու տարի է, լեզուն՝ անգլերեն:
Փաստաթղթերի ամփոփ փաթեթն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն՝ մինչև 2018 թվականի հունիսի 13-ը:
Կից՚ վերոնշյալ կրթաթոշակային ծրագրին դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին տեղեկատվություն: