Մրցույթ «Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
2018-05-30
«Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1.ՀՀ քաղաքացիություն,
2.բարձրագույն կրթություն,
3.ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1.դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստափուղթ /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ.հունիսի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 6-ը ներառյալ, ամեն օր ժ. 11-ից -16-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ.հուլիսի 17-ին ժամը 13:00-ին, Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում: Հասցե՝ ՀՀ, ք. Երևան Վաղարշյան 24, հեռ.010-22-31-10: