Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ /ԳԴՀ/

2018-05-30

Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրով առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին սովորել և աշխատել Բեռլինի Բունդեսթագում: 
Ծրագիրը տևում է 2019թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 30-ն է։ 
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում։ 
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Երևանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։