Ուսման հրավեր / Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ/
2018-05-25
Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը հայտարարել է 2018/2019 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն՝ ՀՀ հատկացված քվոտային շրջանակներում:
Մասնակիցներն իրենք են հոգում կեցության, սննդի և ճանապարհային ծախսերը, իսկ ուսման վարձը վճարվում է ՀՀ հատկացված պետական քվոտայով:
Ռուսերեն և մեկ օտար լեզվի իմացությունը պարտադիր է:
Ուսման մեկնարկին, ս.թ. հուլիսի 6-ին և 10-ին Մոսկվայում նախատեսվում է հանձնել ռուսաց և օտար լեզուների քննություն:
Առավել մանրամասների համար խնդրում ենք դիմել ՀՀ ԱԳՆ անձնակազմի կառավարման վարչություն կամ այցելել http://mgimo.ru/study/ կայքէջը:
Մոսկվայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել ցանկացողները կարող են մինչև սույն թվականի մայիսի 31-ը իրենց դիմումները ներկայացնել ՀՀ ԱԳՆ: