ՈՒսման հրավեր /ՌԴ դիվանագիտական ակադեմիա/
2018-05-25
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիան հայտարարել է 2018/2019 ուսումնական տարվա ունկնդիրների ընդունելություն:
Հայաստանի Հանրապետությանը տրամադրված քվոտաների շրջանակներում ակադեմիան իրականացնում է.
բակալավրիատ՝ (որպես երկրորդ բարձրագույն կրթություն) «միջազգային հարաբերություններ» և «համաշխարհային տնտեսագիտություն» ուղղություններով;
մագիստրատուրա՝ հետևյալ մասնագիտություններով` «միջազգային հարաբերություններ», «տնտեսագիտություն», «իրավագիտություն» և «մենեջմենթ»;
Ընդունելության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել www.dipacademy.ru կայքէջը:
Դիվանագիտական ակադեմիա ընդունվել ցանկացողները կարող են մինչև սույն թվականի մայիսի 30-ը իրենց դիմումները ներկայացնել ՀՀ ԱԳՆ: