Մրցույթ «Երևանի պրոֆ. Ա. Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-05-16
Մրցույթ «Երևանի պրոֆ. Ա. Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. մայիսի 21-ից մինչև հունիսի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 11:00-ից 16:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Երևանի պրոֆ. Ա. Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 30:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հունիսի 29-ին, ժամը 13:00-ին, Երևանի պրոֆ. Ա. Շավարշյանի անվան թիվ 40 հիմնական դպրոցում: