«Իրանի Իսլամական Հանրապետության տարվա գիրք» 26-րդ համաշխարհային մրցանակաբաշխություն
2018-05-11
Թեհրանում 2019 թվականի փետրվարին նախատեսվում է անցկացնել «Իրանի Իսլամական Հանրապետության տարվա գիրք» 26-րդ համաշխարհային մրցանակաբաշխությունը: Վերոնշյալ մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել իսլամագիտության և իրանագիտության վերաբերյալ գրքեր՝ ցանկացած լեզվով: Գրքերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված սույն թվականի հոկտեմբերի 31-ը:
Մրցանակաբաշխությանը մասնակցել ցանկացողները պետք է գրքի մեկ օրինակ ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.՝+37410562364) մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Մրցանակաբաշխության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ bookaward@ketab.ir կայքից: