Թեկնածուների առաջադրում` գրագիտության միջազգային մրցանակների համար
2018-05-03
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել 2018 թվականի գրագիտության միջազգային մրցանակների համար, որոնք այս տարի շնորհվելու են «Գրագիտություն և հմտությունների զարգացում» թեմայի ներքո:
Առաջադրված հայտերը պետք է համապատասխանեն տարվա համար ընտրված թեմային և յուրաքանչյուր մրցանակի համար սահմանված թեմատիկ ուղղվածությանը:
Հայաստանը «King Sejong Literacy Prize» մրցանակի համար կարող է ներկայացնել երկու, իսկ «UNESCO-Confucius Prize for Literacy» մրցանակի համար` 3 հայտ: Մրցանակի չափորոշիչների համաձայն, նշված հայտերում ներկայացված ծրագրերը պետք է ունենան առնվազն երեք տարվա տևողություն կամ գործունեության/կիրառման փորձ, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության միջազգային մրցանակների արժանացած ծրագրերը չեն կարող ներկայացվել:
Մրցանակների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
Թեկնածուների կողմից հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 5-ն է:
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթները պետք է ներկայացնել նաև ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):