ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ` աղջիկների և կանանց կրթության 2018թ. շրջափուլի համար

2018-04-23

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնել Աղջիկների և կանանց կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի 2018թ. շրջափուլի համար:
Մրցանակի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից և http://en.unesco.org/themes/women-s-and-girls-education/prize հղմամբ:
Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ. հայտերը պետք է ներկայացվեն միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից: Մրցանակի կանոնադրության պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։ 
Ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 26-ը հայտաձևերի լրացված տարբերակները, յուրաքանչյուրին կից անգլերենով շարադրված աջակցման նամակի ուղեկցությամբ պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364): 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։