ՈՒսման հրավեր /Չինաստան/

2018-04-17

ՉԺՀ միջուկային էներգիայի վարչակազմի և ՉԺՀ կրթության նախարարության կողմից համատեղ տրամադրվում են կրթաթոշակներ, որոնց կարող են դիմել ՀՀ քաղաքացիները՝ մագիստրատուրայի 25-30 տեղ /3 տարի/ և դոկտորանտուրայի /PhD/ 10-15 տեղ /հայկական չափանիշներով գիտությունների թեկնածու, 4 տարի/։ Կրթաթոշակը չի ներառում միջազգային ճանապարհածախսը, սակայն ներառում է մասնակի ապահովագրական գումար, ամսական կրթաթոշակ /մագիստրատուրա 3000 յուան, մոտ 500 ԱՄՆ դոլար, դոկտորանտուրա 3500 յուան, մոտ 580 ԱՄՆ դոլար/, անվճար սենյակ համալսարանական հանրակացարանում։ Ծրագիրն իրականացվում է Հարբինի ինժեներական համալսարանում /Harbin Engineering University/: Ամեն երկիր կարող է ներկայացնել մի քանի թեկնածություններ։ Ծրագրին կարելի է դիմել նշված համալսարանի պաշտոնական կայքէջի միջոցով։ Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռախոս՝ +37410562364, մինչև ս.թ. ապրիլի 25-ը է: Բոլոր մանրամասները կից նյութերում են, ներառյալ լրացվելիք ձևաթղթերը, կոնտակտային անձի տվյալները, ծրագրի ակադեմիական նկարագրությունը և այլն։

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։