Ուսման հրավեր /Իրանի Իսլամական Հանրապետություն/

2018-04-12

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ուսումը շարունակել ցանկացող ՀՀ քաղաքացիներին պետպատվերի շրջանակում բակալավրի, մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրով սովորելու համար հատկացնել տասը կրթաթոշակային տեղ, որից հինգը նախատեսված է պարսկերեն լեզու և գրականություն մասնագիտության համար:
Թեկնածուները, կրթաթոշակային տեղերին դիմելու պարագայում, պետք է պահանջվող փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.՝+37410562364)՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն փոխանցելու նպատակով:
Կրթաթոշակների տրամադրման կարգի, ինչպես նաև պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։