Մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

2018-04-09

ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ` հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.Հայաստանի  Հանրապետության քաղաքացիությունը.
2.բարձրագույն կրթությունը.
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1.դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2.Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3.հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենների հետ պարտադիր ներկայացնել նաև բնօրինակները:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. ապրիլի 16-ից մինչև մայիսի 15-ը ներառյալ, ամեն օր, ժամը 10:00-14:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Փաստաթղթերի ընդունումն կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մայիսի 24-ին, ժամը 14:00-ին, Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցում:
Տեղեկությունների համար զանգահարել 094-58-56-53 հեռախոսահամարով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։