Մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-04-07
ՀՀ Վայոց ձորի մարզի «Գողթանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդը հայտարարում է գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող հավակնորդներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
1.Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
2.Բարձրագույն կրթությունը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են
1.Դիմում հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.ՈՒսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4.Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ),
5.Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը ( դրանց առկայության դեպքում),
6.Աշխատանքային գրքույկի պատճենը:
7.Զինվորական գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, բնօրինակները վերադարձվում են հավակնորդին:
Մրցույթի հավակնորդների փաստաթղթերն ընդունվում են 2018թ. ապրիլի 11-ից մինչև 2018թ. մայիսի 10 -ը ներառյալ Գողթանիկի հիմնական դպրոցում:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մայիսի 21-ին ժամը 13:00-ին, Գողթանիկի հիմնական դպրոցում: