Մրցույթ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-03-26
ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. ապրիլի 11-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից 17:00-ը, բացի շաբաթ,կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում, ք. Վանաձոր, Բաղրամյան 24, հեռ.՝ 0322-6-02-28:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մայիսի 21-ին, ժամը 14:00-ին, Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցում: