Մրցույթ ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-03-15
ՀՀ Լոռու մարզի «Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն կրթությունը,
3.ուսումնական հաստատության կառավարման իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային գրքույկի պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2018թ. ապրիլի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ,կիրակի և ոչ աշխատանքային օրերից, Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցում, ք. Վանաձոր, Տարոն-2, ՔՇՀ 4, Ուկրաինական պողոտա 10-2, հեռ.՝ 093-98-70-58, 0322-3-23-11:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. մայիսի 3-ին, ժամը 13:00-ին, Վանաձորի Պ. Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոցում: