«Երևանը համայն հայության մայրաքաղաք»-աշակերտական գիտաժողով - 2018

2018-03-12

Եվրասիա միջազգային համալսարանը հենակետային վարժարանի հետ համատեղ  նախաձեռնել է թվով երրորդ աշակերտական գիտաժողով՝ «Երևանը համայն հայության մայրաքաղաք» թեմայով: 
Գիտական առանձին զեկույցները կարող են վերաբերել Երևան քաղաքի հիմնադրմանը, կրթամշակութային կյանքին, հայապահպանության գործում ունեցած դերին:
Մասնակիցները. գիտաժողովին կարող են մասնակցել  դպրոցների 8-12-րդ    դասարանների աշակերտները: Խրախուսվում են ուսուցիչ-աշակերտ համատեղ հետազոտությունները: Լավագույն զեկույցները կտպագրվեն առանձին ձեռնարկով, իսկ հեղինակները կարժանանան հավաստագրերի։
Մասնակցության կարգը. գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև ս/թ ապրիլի 23-ը գիտական զեկույցը ներկայացնել Եվրասիա միջազգային համալսարան (407 սենյակ):
Անցկացման վայրը և օրը. գիտաժողովը տեղի կունենա Եվրասիա միջազգային համալսարանի նիստերի դահլիճում 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ին: 
Ելույթի տևողությունը և ծավալը` առավելագույնը 10 րոպե, մինչև 5 էջ:
Հոդվածին ներկայացվող պահանջները. 
•Զեկույցի սկզբում` վերնագիրը գլխատառերով, հաջորդ տողում` հեղինակի անուն –ազգանունը:
•Տառատեսակը` Sylfaen, տառաչափը` 11, ծանոթագրությունների տառաչափը` 10:
•Տեքստի միջտողային հեռավորությունը` 1,5, ծանոթագրությունները` 1:
•Հղումները և ծանոթագրությունները տրվում են տողատակում footnote` աճման կարգով: Տողատակում նշել հեղինակի ազգանունը, անվան առաջին տառը, աշխատանքի անվանումը, հրատարկության տեղը, տարեթիվը, (ամսագրերի կամ մամուլի դեպքում` համարը), էջը: Զեկույցի վերջում պետք է ներկայացվի օգտագործված գրականության ցանկ:
•Զեկույցի վերջում նշել դպրոցը, դասարանը, հեռախոսը և էլեկտրոնային հասցեն:
•Նախագծային ուսուցման մեթոդներին ծանոթանալու համար տես՝ http://www.college.eiu.am/?page_id=5779  կայքէջում :
 
Ծանոթագրություն.
1.  Զեկույցին կցվում է  ուսուցչի երաշխավորագիրը: 
2. Ներկայացված գիտական զեկույցները նշված պահանջներին չհամապատասխանելու դեպքում չեն ընդունվի։
3. Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են զեկույցները ներկայացնել նաև ծրագրի պատասխանատու Լուսինե Զաքարյանին` հեռ. 077120695, էլ.փոստ.  lusine.zakaryan@eiu.am

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։