«Հանդուրժողականության խրախուսման և բռնության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-Մադանջիիթ Սինխ մրցանակի» համար թեկնածուների առաջադրում

2018-03-07

ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են թեկնածություններ ներկայացնել գիտության, արվեստի, մշակույթի և հաղորդակցության ոլորտներում հանդուրժողականության խթանման և բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող նշանակալի աշխատանքի համար շնորհվող «Հանդուրժողականության խրախուսման և բռնության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-Մադանջիիթ Սինխ մրցանակի» (UNESCO-Madanjeet Singh Prize for the Promotion of Tolerance and Non-Violence) համար: 
Մրցանակը շնորհվում է այն անձանց, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ աչքի են ընկեր  հանդուրժողականության և բռնության բացառման ոգով փոխըմբռնման խրախուսմանն ու ազգային կամ միջազգային խնդիրների լուծմանն ուղղված իրենց գործունեությամբ: 
Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 2 թեկնածություն. հայտերը ներկայացվում են միայն ՀՀ  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով: Մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափանիշներին չհամապատասխանող հայտերը չեն ուսումնասիրվելու:
Հնարավոր թեկնածությունների փաստաթղթերի ամբողջական փաթեթները (լրացված հայտաձևը՝ «word» ֆորմատով, 3 երաշխավորի տվյալներն ու համապատասխան երաշխավորական նամակները), ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորության նամակի նախագծի ուղեկցությամբ, մինչև ս.թ. մարտի 28-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ԱԿՍՎ արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):       

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։