Կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար

2018-03-07

Հնդկաստանի Հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո 2018-2019թթ. համար Հայաստանին հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար: 
Դասընթացը կազմակերպվելու է 2018թ. օգոստոսի 1-ից մինչև 2019թ. ապրիլի 30-ը, որին կարող են դիմել 21-ից 35 տարեկան ՀՀ քաղաքացիները:
Դասընթացի մասնակցության համար հարցաթերթիկները պետք է ներկայացնել Հնդկաստանի դեսպանություն մինչև ս.թ. ապրիլի 20-ը: 
Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից, ինչպես նաև դիմելով Հնդկաստանի դեսպանություն /amboffice.yerevan@mea.gov.in, հեռ. +37410539173/4/5/: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։