Վերապատրաստումներ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսհաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Հույս և ապագա» հ/կ/

2018-03-02

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթացներ: Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի
 բարձրագույն կրթություն, 
վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: 
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
 1) դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` Է. Պողոսյան), 
2)3x4 չափսի մեկ լուսանկար, 
3)բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 
4)աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
 5) անձնագրի պատճենը, 
6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը),
 7) Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ_ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը: 
Պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն: 
Դասընթացները կկազմակերպվեն մարտի 20-ից ապրիլի 20-ը: 
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 65 000 դրամ: 
Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել 2018թ. մարտի 01-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ «Հույս և ապագա» հկ-ի գրասենյակ (հասցեն` 0033, Երևան Հակոբ Հակոբյան փող., 3 շենք (Արաբկիր վարչ. Շրջան, Մերգելյան ինստիտուտ)): Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094) 884484, (055) 442222, հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեով: Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։