Մրցույթ՝ ՀՀ Լոռու մարզի «Լեռնանցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
2018-02-28
ՀՀ Լոռու մարզի «Լեռնանցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
ա)բարձրագույն կրթություն
բ)ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում հաստատության խորհրդի նախագահի անունով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը
գ) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
դ) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը /ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ/
ե) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ
զ) աշխատանքային գրքույկի պատճենը
Փաստաթղթերի պատճեները համեմատվում են բնօրինակների հետ, իսկ բնօրինակները վերադարձվում է հավակնորդին:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) ներկայացնել մինչև ապրիլի 6-ը ներառյալ, ժամը 10:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից՝ ՀՀ Լոռու մարզի «Լեռնանցքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդին, / Հասցե` գ. Լեռնանցք,8-րդ փողոց, շենք 2, հեռ. 093-38-86-56/:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին՝ Լեռնանցքի միջնակարգ դպրոցում: